06/08/2026
«Տեղեկացնում ենք, որ «Երազ Քլինինգ Սերվիս» անվամբ գործող ՍՊ ընկերությունը և դրա կողմից մատուցվող բոլոր ծառայությունները որևէ առնչություն չունեն «Երազ», «Yeraz», «Ераз», «Eraz» ապրանքանիշերի, ինչպես նաև «Երազ», «Yeraz», «Ераз», «Eraz» ապրանքային նշանների իրավատերերի, այդ ապրանքային նշանների ներքո գործող այլ կազմակերպությունների, նախագծերի կամ դրանք ներառող այլ ապրանքային նշանների հետ։ «Երազ Քլինինգ Սերվիս» ՍՊ ընկերությունը հանդիսանում է առանձին իրավաբանական անձ և գործում է ինքնուրույն՝ առանց որևէ կազմակերպչական, գործընկերային կամ իրավական կապի վերոնշյալ ապրանքային նշանների հետ։ Միաժամանակ հայտնում ենք, որ առաջիկայում ընկերության անվանման մեջ և վերջինիս կողմից օգտագործվող Yeraz Cleaning ապրանքային նշանում կկատարվի փոփոխություն՝ հնարավոր թյուրըմբռնումներից և շփոթություններից խուսափելու նպատակով»։